Աստղային և պատկերային վարագույր
Այս համակարգը բաղկացած է մեկ սև թավշյա վարագույրից, որը ներկայացվում է երկու ձևով: Առաջին դեպքում լիովին սպիտակ կամ գունավոր LED տեսակի լույսերը անկանոն կերպով պատկերված են վարագույրի վրա, որոնք գիշերային աստղալից երկինք են հիշեցնում: Իսկ մյուս դեպքում LED լույսերը կանոնավոր կերպով շարված են և ձեզ թույլ են տալիս տեսողական էֆեկտներ արձակել։ Այս վարագույրներից յուրաքանչյուրը կարող է օգտագործվել որպես շատ գեղեցիկ, լուսային յուրահատուկ գրավչությամբ և շլացուցիչ էֆեկտներով հարուստ ետին պլան։ Հաշվի առնելով դրանց չափերը, հեշտ ու արագ տեղադրումը, յուրաքանչյուր հարգարժան գնորդի համար կարող է լավ ընտրություն լինել։
Գունավոր հատակ
Լուսավոր հատակները (stage dance) ի վիճակի են ամբողջ երանգով ցուցադրել բազմազան լուսային էֆեկտներ, միաժամանակ որոշ դեպքերում կարող են սփռել նաև տեքստեր: Բացի այդ, յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքում հեշտությամբ կրում են մինչև 500 կգ քաշը: Գունավոր հատակ վահանակների դասավորությունը և մակերեսը հաճախորդի պատվերով կարող է փոխվել, իսկ լուսարձակումը կառավարվում է միաձույլ կերպով։ Այս համակարգի մեկ այլ առավելությունը դրա ներդաշնակությունն է երաժշտության հետ, որը աշխատանքի գեղեցկությունը բազմակի է դարձնում։ Նշված հատակները կարելի է չափազանց արդյունավետ կերպով օգտագործել հարսանյաց սրահներում, աերոբիկայի սրահներում, համերգների և հեռուստատեսային ուրախ ծրագրերի ժամանակ։
Գունավոր պատ
Այս համակարգում դուք կունենաք շատ գեղեցիկ լուսավոր կետերով մի պատ, որն ի վիճակի է ամբողջ երանգով ցուցադրել լուսային բազմազան էֆեկտներ, իսկ միաժամանակ դուք կարող եք սփռել նաև կարճ տեքստեր: Գունավոր պատ վահանակների դասավորությունը և մակերեսը նույնպես հաճախորդի պատվերով կարող է փոխվել, իսկ լուսարձակումը կառավարվում է միաձույլ կերպով և դրա ներդաշնակությունը երաժշտության հետ, աշխատանքի գեղեցկությունը բազմակի է դարձնում։