

«Կոբոա» ընկերության դիզայնի բաժինը, անշուշտ, ընկերության ամենաակտիվ բաժիններից է: Տեղացի ճարտապետներից և նախագծողներից կազմված արհեստավարժ թիմը մատուցելով դիզայներական ծառայություններ, միաժամանակ պատվիրատուներին՝ իրենց ապրելու միջավայրի և աշխատանքային մթնոլորտի հետ ծանոթացնելու նպատակով, իրական տիրույթում ներկայացնում է եռաչափ պատկերներ: Այս բաժինը, վերահսկողական բաժնի հետ միասին, պատվիրատուների իրազեկման, այդ թվում խորհրդատու ճարտարագետների և կառուցապատողների հետ նրանց ծանոթացնելու նպատակով, առանձին դեպքերում պատրաստել է չափորոշիչներին համապատասխան ուղեցույցներ և յուրաքանչյուր նախագիծ իրականացնելուց առաջ նրանց է տրամադրում համապատասխան գծագրերն ու փաստաթղթերը:
Որևէ ծրագրի նախագծման ու կառուցման համար սովորաբար իրականացվում են երեք հաջորդական փուլեր.

առաջին փուլ՝ ընկերության մասնագետների այցելություն նախագծի իրականացման վայր` հասկանալու պատվիրատուի ցանկությունները նախագծի իրականացման ժամանակ,
երկրորդ փուլ՝ ընկերության մասնագետների նիստ պատվիրատուի մասնակցությամբ` նախնական գծագրերն ու եռաչափ պատկերները ներկայացնելու, պատվիրատուի հավանական փոփոխությունները քննարկելու և ի վերջո նախագծի իրականացման համար անհրաժեշտ պայմանագիրը կնքելու նպատակով,
երրորդ փուլ՝ տեղադրող խմբի գործուղում նախագծի իրականացման վայր և ընկերության մասնագետների վերահսկողություն` գործնական աշխատանքներն ըստ պատրաստված գծագրերի կատարելու համար:
Նախագծի իրականացման վայր դիզայնի բաժնի մասնագետների այցից հետո նախագիծը եռաչափ մոդելի տեսքով ուրվագծվում է համակարգչում, որպեսզի հնարավորություն ստեղծվի պատկերել վերջնական արդյունքն ու ավարտված աշխատանքը: Դիզայնի բաժնի գլխավոր նպատակն է ամենասեղմ ժամկետներում պատվիրատուին ներկայացնել միջավայրի ճարտարապետական առանձնահատկություններին համապատասխան հնարավոր լավագույն նախագիծը:
Հարկ է նշել, որ եթե նախագծի իրականացման վայրը հասանելի չէ դիզայնի բաժնի մասնագետներին, ապա պատվիրատուն կարող է անձամբ կատարել չափագրում և թվերն ուղարկել դիզայնի բաժին: Դա հաճախ նպաստում է ծախսերի նվազեցմանը: