պոլիվինիլքլորիդային (ՊՎՔ/PVC) վահանակները

Պոլիվինիլքլորիդը՝ կրճատ ՊՎՔ (PVC) թերմոպլաստիկ պոլիմեր է, որը լայնորեն կիրառվում է շինարարական նորագույն տեխնոլոգիաներում։ Այն լավագույնս փոխարինում է հին շինանյութերին և վերջին տարիներին մեծ ուշադրության է արժանանում թեթևացում ապահովելու, էներգիայի կորուստը կանխելու և շենքի ներքին դեկորացիաներում գեղեցիկ միջավայր ստեղծելու տեսանկյունից: «Կոբոայի» պոլիվինիլքլորիդային (ՊՎՔ/PVC) շերտավոր վահանակները բազմազան և տարատեսակ դիզայնով և գույներով օգտագործվում են ներքին տարածքների առաստաղները և պատերը ծածկելու համար։ Նշված վահանակները լավագույն լուծում են բնակելի, գրասենյակային, առևտրային և արդյունաբերական տարածքների ներքին հարդարման համար և կարող են օգտագործվել նաև ոչ հարթ ու գաջած պատերի վրա։ Պատերի ծածկման համար նախատեսված «Կոբոայի» պոլիվինիլքլորիդային (ՊՎՔ/PVC) վահանակները կարող են լավագույնս փոխարինել պատերի համար նախատեսված բազմաշերտ փայտյա վահանակներին և ունենալով պիտանելիության շատ երկար տևողություն, այլևս կարիք չի լինի պատերը վերանորոգելու և վերակառուցելու համար ծախսեր կատարել։ Մեր վահանակները կարգավորվող են և կարելի է դրանք մեխով, ստեպլերով և պտուտակով հեշտությամբ, հորիզոնական, ուղղահայաց և ցանկացած անկյունով տեղադրել տարբեր առկա հարթությունների, օրինակ սալիկի, վրա։