ինչ է “Coboa Plus”
Իրականում «Կոբոա պլաս» անունը վերցվել է «Կոբոա» ընկերության պոլիվինիլքլորիդային (PVC /ՊՎՔ) վահանակների առևտրային Կոբոա (Coboa) անունից, իսկ պլաս մասնիկը նշանակում է մեկ շերտ ավելին: Ընդհանուր առմամբ, «Կոբոա պլասի» տարբերությունն շուկայում առկա բոլոր պոլիվինիլքլորիդային վահանակների հետ բացատրվում է նախորդ վահանակների երկշերտ, իսկ «Կոբոա պլասի» եռաշերտ լինելու հանգամանքով: Ձայնային բարձր «աղտոտվածությամբ», ինչպես նաև տարվա տարբեր եղանակներին տաք և սառը օդի վատնմամբ աչքի ընկնող մեծ քաղաքաների կյանքը, ընկերության գործունեության առաջին իսկ օրերից մեզ հուշեց, որ հարկավոր է գտնել գիտական և մատչելի լուծում՝ ելնելով բնակլիմայական պայմաններից։ Երկար տարիների ջանքերից և հետազոտությունների համար ներդրված զգալի ծախսերից հետո ընկերությունը կարողացավ որպես աշխարհում պոլիվինիլքլորիդային եռաշերտ մեկուսիչներ պատրաստող առաջին ընկերություն, ապացուցել իր արժանիքներն ու գիտական ներուժը, ռազմավարական նշանակությամբ սեփական արտադրանքը գրանցել որպես եռաշերտ առաջին և եզակի վահանակ՝ այն ներկայացնելով իր հաճախորդներին:
Շինարարության զարգացման և հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացված ճարտարագիտատեխնիկական ճշգրիտ փորձարկումների արդյունքում պարզվել է, որ «Կոբոա պլասը» երեք կարևոր ցուցանիշներով՝ ջերմության կառավարման, ձայնամեկուսացման և հարվածի նկատմամբ դիմակայության հատկանիշներով, բազմակի անգամ ավելի լավ հատկություններ ունի, քան երկշերտ վահանակները:
Նշված արդյունքները վկայում են այն մասին, որ «Կոբոա պլասը» տաք և սառը օդը վատնելու դեմ դիմակայության հատկանիշով 49%-ով, ձայնամեկուսացման առումով 32%-ով և հարվածի դեմ դիմացկանությամբ 30%-ով ավելի լավ և շատ արդյունավետություն է ցույց տվել, քան նախկին երկշերտ վահանակները։
«Կոբոա պլասի» նախագծման, արտադրության և պատրաստման գործում առանձնահատուկ խնդիրներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունից ելնելով, մեր արտադրանքը գրանցվել է Իրանի և աշխարհի գյուտերի գրանցման կազմակերպություններում և արտադրության սեփականությունը հանդիսանում է «Կոբոա» ընկերության մենաշնորհը: