Կոբոա (PVC/ՊՎՔ) թայլ
Ներկայում Կոբոա թայլերը մեր ընկերության մեծ պահանջարկ վայելող արտադրանքներից մեկն են, որոնք արտադրվում և հաճախորդներին են ներկայացվում բազմազան ոճերով և երանգներով։ (PVC /ՊՎՔ) թայլերի ակնառու հատկանիշներից կարելի է առանձնացնել դրանց լվացվող լինելն ու խոնավության դեմ հարյուր տոկոսանոց դիմացկունությունը, որոնք, արդյունքում, այդ թայլերին դարձնում են շատ երկարակյաց։
«Կոբոա Թայլ» 60x60 կախովի առաստաղներ
Քառակուսի ցանցային կախովի առաստաղները ամենատարածված կախովի առաստաղներից են։ «Կոբոայի» պոլիվինիլքլորիդային (ՊՎՔ/PVC) սալիկները այդ առաստաղների տարատեսակներից են, որոնք արտադրվում են 60×60 սմ չափերով և 8 մմ հաստությամբ։ Նախ ալյումինե և ցինկապատ պրոֆիլներով 60×60 սմ ցանցի նման նախապատրաստվում է տեղադրման տարածքը, ապա «Կոբոայի» պոլիվինիլքլորիդային (ՊՎՔ/PVC) սալիկները տեղադրվում են դրանց մեջ։ Նման առաստաղների առավելություններից են արագ և հեշտ տեղադրումը, 100% ջրակայունությունը, խոնավ շրջաններին հարմարվելը, առաստաղի ետևում գտնվող էլեկտրական լարերին և խողովակներին հեշտ հասանելիությունը, բազմազան դիզայնները, դրանցում ցանկացած տեսակի օդանցքի և լույսերի տեղադրման հնարավորությունը։ Միաժամանակ դրանք կարելի է համակցված ձևով նախագծել և իրականացնել այլ կախովի առաստաղների հետ։