Հաճախորդներին հասցվող հավանական վնասների նկատմամբ պատասխանատվության զգացողությունը մեզ մշտապես հուշել է, որ անհրաժեշտ է մեր ռազմավարական քաղաքականությունը հենց սկզբից կառուցենք առավելագույն որակ ապահովող շինարարական ապրանքատեսակների պատրաստման և արտադրության հիմքերի վրա: Այդ իսկ պատճառով մենք շարունակ օգտվել ենք փորձառու մասնագետների և վաստակավոր նախագծողների խորհուրդներից, մշտապես ձգտել և ձգտում ենք մատուցել լավագույն ծառայությունները:

Մեզ մոտ երաշխիքը զուտ կաղապարային և գովազդային նպատակներ հետապնդող հասկացություն չէ։ Ըստ վիճակագրական տվյալների, Կոբոա ընկերությանը պատվիրված նախագծերի մեծ մասը միմիայն նախկին հաճախորդների գոհունակությամբ էին պայմանավորված: Բնականաբար այդ հանգամանքը մեզ ոգևորում է, որ ավելի մեծ եռանդով երկարացնենք վաճառքից հետո մատուցվող սպասարկման ժամկետները: Կոբոա ընկերությունը իր արհեստավարժ գործունեության երկրորդ տասնամյակում, ապահովագրական հեղինակավոր ծառայություններով է ապահովում իր բոլոր նախագծերը և սեփական արտադրանքի կայունությունն ու որակը երաշխավորում է 10 տարի ժամկետով:

Մեր երաշխիքային սպասարկումն ինչ հանգամանքներ է ներառում

Մենք մեր արտադրանքը՝ Կոբոա պոլիվինիլքլորիդային պրոֆիլները, երաշխավորել ենք տասը տարի ժամկետով՝ հետևյալ դեպքերում.
1. տեղադրման վայրում Կոբոա պրոֆիլների վիճակի և ձևի փոփոխության,
2. գունափոխության, այդ թվում գույների միախառնվելու, գունաթափվելու, գույնի աստիճանաբար մաքրվելու,
3. վինիլային թաղանթների ուռչելու կամ շերտազատվելու դեպքում:

Ստորև նշված դեպքերում երաշխիքը սահմանափակ և պայմանավորված է մի շարք հանգամանքներով.
1. երրորդ անձի կողմից Կոբոայի արտադրանքների տեղադրումը ապրանքը վաճառողի կամքից անկախ հանգամանքներում,
2. Իրանի սահմաններից դուրս գտնվող և ապրանքը վաճառողի կողմից դրանք վերահսկելն անհնար համարվող արտահանվող ապրանքատեսակները,

Ստորև նշված տարբերակները ընդգրկված չեն Կոբոա ընկերության երաշխիքային սպասարկման շրջանակներում, սակայն հարգարժան գնորդներին աջակցելու նպատակով, Կոբոա ընկերությունը երրորդ անձի ապահովագրությամբ և հաճախորդների ցանկության դեպքում, նրանց տրամադրում է հատուկ պայմաններ, որոնք ներառելու են հետևյալ հատուկ հանգամանքները.
1. Կոբոա ապրանքատեսակներին պատճառված ֆիզիկական վնասները, այդ թվում խազեր և կոտրվածքներ տեղադրման վայրում ապահովագրության փաստաթղթի տեքստում նշված ժամկետում,
2. հրդեհի բռնկում, ուլտրամանուշակագույն ճառագայթի ներգործում երկար ժամանակահատվածի ընթացքում և արտադրանքի՝ բարձր ջերմության պայմաններում հայտնվելը,
3. քիմիական տարբեր լուծույթների, այդ թվում թթուների, քացախային և բենզոլների խմբին պատկանող նյութերի ազդեցությանը ենթարկվելը: